Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Բելառուս մարտիկը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար հրանետ է օգտագործել /Տեսանյութ/

analitik.am

 

Բելառուս մարտիկ Անդրեյ Օրլովսկին ԱՄՆ-ի փողոցներում հրանետ է օգտագործել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Համապատասխան տեսանյութը վերջինս հրապարակել է Ինսթագրամի իր էջում, փոխանցում է Լենտան։

Օրլովսկին հրանետն անվանել է հիանալի սարք սոցիալական հեռավորությունը պահպանելու համար․ «Եթե սիրելի կինս գնի ինձ համար այսպիսի խաղալիք, ես կարող եմ «այրել» կորոնավիրուսը»,-գրել է նա։

Նշվում է, որ Օրլովսկին ընտանիքի հետ գտնվում է ԱՄՆ-ում: Նա իր վերջին մենամարտն անցկացրել է մայիսի 14-ին UFC Fight Night 171 մրցաշարում՝ հաղթելով բրազիլացի մարտիկ Ֆիլիպե Լինսին։

 

Նույն շարքից