Քաղաքականություն 

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մասիս Մայիլյանի հետ

analitik.am

 

Մայիսի 22-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Արցախի ԱԳ նախարար  Մասիս Մայիլյանի հետ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և տարածաշրջանային վերջին զարգացումներին:

Նախարար Մնացականյանը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ այս շրջանում տեղի ունեցած շփումների, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մայիսի 19-ին կայացած տեսակոնֆերանսի մանրամասները։

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ իրականացվող միջազգային ջանքերի շուրջ:

Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը գոհունակություն հայտնեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տարբեր ուղղություններով կանոնավոր խորհրդակցությունների անցկացման առնչությամբ՝ ընդգծելով արտաքին մարտարհրավերները հասցեագրելու հարցում աշխատանքների համակարգման կարևորությունը:

Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին գործնական քայլեր ձեռնարկել բազմաշերտ համագործակցության շարունակական խորացման և դրական դինամիկայի պահպանման ուղղությամբ:

 

Նույն շարքից