Հասարակություն 

Վրաց-թուրքական սահմանի Սարպի անցակետում այլևս հերթեր չկան․ ազատ թափառում են կովերը

analitik.am

 

Վրաստանի և Թուրքիայի Սարպի սահմանային անցակետի մոտ երկարատև հերթերից և խցանումներից հետո այժմ հանգստություն է տիրում։

Անցակետի Թուրքիայի հատվածում՝ Արդվին նահանգում անասնապահությամբ զբաղվող բնակիչները իրենց կովերին արածեցնելու են ուղարկել, սակայն վերջիններիս գտել են այդ անցակետի դիմաց՝ անարգել թափառելիս։

Կովերի զավեշտալի լուսանկարները հայտնվել են թուրքական մամուլում և լայն քննարկումների առիթ դարձել սոցցանցերում։

Կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացվող միջոցառումների շրջանակում Սարպիի անցակետում արգելվել էր տրանսպորտային միջոցների և հետիոտների մուտքն ու ելքը։

ermenihaber

 

Նույն շարքից