Հասարակություն 

Թուրքիայում աշնանը զբոսաշրջիկների հոսք են կանխատեսում

analitik.am

 

Թուրքիայի Ճամփորդական կազմակերպությունների միության նախագահ Ֆիրուզ Բաղլըքայան խոսել է երկրում զբոսաշրջության ընդհանուր վիճակից։

Նա կարծում է, որ Թուրքիայում զբոսաշրջիկների հոսք կարող է սկսվել միայն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Չնայած հունիսի կեսերից արդեն նախատեսվում է վերականգնել միջազգային չվերթները, այնուամենայնիվ, թուրք պաշտոնյան նշում է, որ սկզբնական շրջանում թռիչքներն ավելի շատ բիզնես ուղղվածություն կունենան և միայն սեպտեմբերից հետո զբոսաշրջիկներն ակտիվ կերպով կժամանեն Թուրքիա։

Սակայն զբոսաշրջության բնագավառում մինչկորոնավիրուսյան շրջանի ակտիվությունը, ըստ Ֆիրուզ Բաղլըքայայի, կարող է վերականգնվել միայն 2021 թվականին։

ermenihaber

 

Նույն շարքից