Իրավական 

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից ծանուցում ստացա. Քաղաքագետին հրավիրում են բացատրություն տալու

analitik.am

 

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից ծանուցում ստացա, որ ինձ հրավիրում են բացատրություն տալու...Ենթադրում եմ, որ այս հրավերը կապ ունի, այսպես կոչված, մաքսանենգ ծխախոտի գործի հետ...

Զավեշտալին այն է, որ իմ գրառման մեջ, որը ես արել եմ մայիսի 2-ին տեղեկությունը հրապարակելիս, նշել եմ, որ այն հրապարակվել է բազմաթիվ ԶԼՄ-ներում մայիսի 1-ին, ինչպես նաև ներկայացրել եմ իմ գրառումից վիրավորված ՀՀ գլխավոր աներորդի Հրաչյա Հակոբյանի հերքումը... Բայց գործող իշխանությունները, այդ գրառումն «այլասերելով», ինչ-որ ձևով փորձում են ինձ ամեն գնով վախեցնել և լռեցնել՝ վերագրելով ինձ մի բան, որի հեղինակը ես չեմ...

Ինձ վախեցնելու և լռեցնելու փորձերն ապարդյուն են...

Հ.Գ. Հայաստանի ոստիկանությունը և իրավապահ համակարգը սարսափելի վիճակում են, քանի որ դարձել են գործող իշխանությունների ձեռքի մահակը...

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

Նույն շարքից