Հասարակություն 

Ռամզան Կադիրովի վիճակը ծանր է

analitik.am

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, ով ոչ պաշտոնական տեղեկություններով գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում ու խնդիրներ ունի թոքերի հետ, գտնվում է ծանր վիճակում: Այս մասին հայտնում է Baza պարբերականը:

Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ, բժիշկները կարծում են, որ Կադիրովը 2-3 շաբաթ առաջ վարակվել է կորոնավիրուսով: Վարակվելուց մեկ շաբաթ անց նա իրեն վատ է զգացել, ինչից հետո էլ առաջացել են կասկածները:

Կադիրովի՝ կորոնավիրոսով վարակվելու մասին տեղեկությունները որևէ կերպ պաշտոնապես չեն հաստատվել կամ հերքվել:

 

Նույն շարքից