Հասարակություն Պատահարներ 

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր

Արարատի մարզում այսօր՝ մայիսի 22-ին ժամը 10:30-ի սահմաններում Շահումյան-Տափերական գյուղամիջյան ճանապարհի 1.5-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի եւ Opel մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահածածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից