Իրավական Հասարակություն 

Փաստաբանների պալատը դատապարտում է Տիգրան Աթանեսյանի մասնագիտական գործունեության հետ կապված հարձակումը

analitik.am

Համացանցում գործող զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների համաձայն երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա:

Ըստ նույն աղբյուրների` հարձակումը կապված է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գործունեության հետ:

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորանքի, սպառնալիքի և բռնության ցանկացած դրսևորում՝ ակնկալելով իրավապահ մարմինների պատշաճ ուշադրությունը և ակտիվ գործողությունները նշված դեպքի առնչությամբ:

 

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան

Նույն շարքից