Քաղաքականություն 

Իմքայլական հայտնի պատգամավորը փորձում է հասնել իր մերձավոր ընկերոջը մանդատից զրկելուն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը դարձել է խմբակցության անդամների «աչքի փուշը»․ նա մի կողմից ժանդարմի դեր է ստանձնել խմբակցությունում, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանին տրամադրում է պատգամավորների դեմ և տեղեկատվություն փոխանցում խոհանոցից։

Սիմիդյանի նկատմամբ այնքան բացասական է վերաբերմունքը, որ օրերս նա նշելիս է եղել հոր մահվան հերթական տարելիցը, և այդ արարողությանը ՔՊ կազմից 5-6 հոգի են մասնակցել, որոնց մի մասն էլ հետը չի խոսում։ «Իմ քայլի» չորս պատգամավորներին մանդատից զրկելու հարցը ևս Սիմիդյանն է հետևողականորեն առաջ տանում։

Ընդ որում, նրանցից մեկն իր մերձավոր ընկերն է եղել՝ Վարդան Աթաբեկյանը։ Մյուս երեք պատգամավորներն են՝ Սոֆյա Հովսեփյանը, Աննա Կարապետյանը և Թագուհի Թովմասյանը։ Սակայն բոլոր չորսն էլ հրաժարվում են կամավոր դիմում գրել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից