Բարի օր Հասարակություն 

Արդյո՞ք վերադառնում ենք մղձավանջային 90-ականներին. Ավետիք Իշխանյան

analitik.am

ՎԵՐԱԴԱՐՁ 90-ԱԿԱՆՆԵ՞Ր

Տեղի է ունեցել հարձակում փաստաբան Տիգրան Աթանեսյանի և նրա ընտանիքի նկատմամբ։ Դեպքը տեղի է ունեցել բացահայտ, հարձակվողները համոզված են եղել իրենց անպատժելիության մեջ։ Պատահակա՞ն է, արդյոք և ուղղորդվա՞ծ այս հարձակումը։

Ուղղորդված լինելը չեմ պնդում, բայց վստահ եմ, որ հարձակումը պատահական չէր։ Եթե , այսպես կոչված «հեղափոխության պահապաններ» խունվեյբինական խումբը ահաբեկում է ընդդիմախոսներին և իշխանության կողմից ոչ միայն չի պատժվում, այլև փաստորեն խրախուսվում է, ապա ինչո՞ւ այլ խմբավորումներ նույնպես «աչքի չընկնեն» ու դուր գան հեղափոխության առաջնորդին։

Արդյո՞ք վերադառնում ենք մղձավանջային 90-ականներին, երբ հարձակվեցին փաստաբան Ռուբեն Սահակյանի վրա․․․նույնպես անպատիժ։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյան

Նույն շարքից