Հայաստան Քաղաքականություն 

Փաշինյանի ասածը նշանակում է «ժողովուրդ ջան, մենք ձախողվեցինք, հիմա ամեն ինչի պատասխանատուն դուք եք». Արթուր Վանեցյան. «Հրապարակ»

Երկրում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ գործող իշխանությունները, իրականում, չեն կարողանում կառավարել, երկիրը քաոսային վիճակում է։ Այս մասին «Հրապարակ» թերթի լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Արթուր Վանեցյանը:

«Փաշինյանի վերջին հայտարարությունը, թե «ապակենտրոն պայքար ենք սկսում կորոնավիրուսի դեմ», պարզ լեզվով նշանակում է՝ «ժողովուրդ ջան, մենք ձախողվեցինք, հիմա ամեն ինչի պատասխանատուն դուք եք»։ Համավարակը լակմուսի թուղթ էր՝ եղավ համավարակ, եւ մենք հասկացանք, որ երկրում չկան պրոֆեսիոնալներ, չկա համախմբվածություն, տիրում են ատելությունը եւ բաժանարար գծերը, որն ուղղակի անթույլատրելի է։

Ինչ վերաբերում է հակաճգնաժամային կառավարությանը, ապա կարծում եմ՝ Հայաստանում կան շատ անհատներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք արհեստավարժ են, հայրենասեր են եւ որոնք առանց պարգեւավճարների կարող են ծառայել իրենց հայրենիքին ու իրենց նպաստը բերել մեր հայրենիքի զարգացմանը։ Հավատացեք, առաջիկայում այս պահանջը կդառնա օրակարգային, եւ մենք կխոսենք կոնկրետ գործողությունների մասին»,-նշել է նա:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից