Միջազգային Քաղաքականություն 

Ուկրաինային մեղադրել են Դոնբասում մարդասիրական աղետ կազմակերպելու մեջ

analitik.am

 

Կիևը մարդասիրական աղետ է կազմակերպել երկրի արևելքում իր վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում: Այս մասին հայտարարել է Դոնբասի հարցերով կոնտակտային խմբում Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Գրիզլովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ավարտվել է Կոնտակտային խմբի արտահերթ հանդիպումը, որը տեղի է ունեցել տեսակապի միջոցով: Հանդիպման թեման եղել է Լուգանսկի և Դոնեցկի տարածքների վրա Կիևի կրակոցները և այդ կրակոցների հետևանքները: Ներկայացվել են ենթակառուցվածքների ոչնչացման, բնակելի շենքերի ոչնչացման, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին փաստեր»,-ասել է նա:

Գրիզլովը նշել է, որ ինքնահռչակ հանրապետություններում մարդիկ մնացել են առանց էլեկտրականության, ջրի և կապի: Ըստ նրա, բժշկական հաստատությունները չեն կարողացել աշխատել և համաճարակի պայմաններում փաստացի մնացել են արգելափակման մեջ:

 

Նույն շարքից