Հասարակություն 

Լանզարոտի աղմկահարույց կոնվենցիան Հանրային հեռուստաընկերությունը լուսաբանել է միակողմանի. Մեդիա Պաշտպան

Հանրային հեռուստաընկերության եթերում ինչպես «Հանրային քննարկում», այնպես էլ «Եկեք հասկանանք» հաղորդման շրջանակում Լանզարոտի աղմկահարույց կոնվեցիան լուսաբանվել է միակողմանի։ Խախտվել է հյուրերին տրված եթերաժամանակը, բացի այդ, հյուրերի մեծ մասը եղել են իշխանության ներկայացուցիչներ կամ իշխանության գաղափարները պաշտպանող։ Մայիսի 17-ին Պետրոս Ղազարյանի «Հանրային քննարկում» հաղորդմանը 5 հյուրից 4-ը կողմ են խոսել Ազգային ժողովի կողմից մայիսի 17-ին ընդունված Լանզարոտի կոնվենցիայի մասին։

Երեխաներին սեռական բռնությունից ու սեռական շահագործումից պաշտպանելու զգայուն հարցի շուրջ հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է հանրային միջոցներից, և որի գլխավոր նպատակը պետք է լինի բազմակողմանի տեղեկատվության ապահովումը, փաստացի, կողմնակալ է եղել ու ծառայել է իշխանության շահերի սպասարկմանը։ Պետրոս Ղազարյանը հաղորդման սկզբում նշել էր, որ հյուրերի նման պատկեր ունի, քանի որ ընդդիմադիրները մերժել են հրավերը, և որ ինքը զանգել է 10 հոգու։

Եթե այդ իրավիճակը ձեռնտու չլիներ Պետրոս Ղազարյանին, հաղորդումը կարելի էր կազմակերպել մեկ այլ օր, երբ հյուրերի միջոցով հնարավոր կլիներ ապահովել բազամկողմանիություն, բացի այդ, Պետրոս Ղազարյանը հրաժարվել էր հրապարակել այն մարդկանց անունները, որոնք մերժել էին հրավերը, ինչը տարակարծությունների ու նրան չվստահելու տեղիք է տալիս։ Ընդորում, մայիսի 14-ին էլ Պետրոս Ղազարյանը հյուրընկալել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, կոնվենցիային դեմ քվեարկած Մարիա Կարապետյանին։ Հաղորդման ընթացքում, իհարկե, հնչեցվեցին համացանցում բարձրացված մի շարք մտահոգություններ, մասնավորապես, կապված կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, որը նախատեսում էր տարրական և միջին դասարաններում երեխաներին սեռական կրթություն դասավանդելը։

Մարիա Կարապետյանը հերքեց և պնդեց, որ կոնվենցիան չի պարտադրում սեռական կրթության դասավանդում։ Ինչ վերաբերում է «Եկեք հասկանանք» հաղորդմանը մոտ 20 րոպե հատկացվել է կողմ և միայն 10 րոպե կոնվենցիայնի դեմ կարծիք ունեցող հյուրերին։ Քննարկմանը հնչել են բոլոր մտահոգությունները, նշվել է, որ որևէ դրույթ չի պարտադրվելու ու հարմարեցվելու է ազգային առանձնահատկություններին։

Մեդիա Պաշտպան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից