Հասարակություն 

Ա՜յ ապիկար, էնքան ոչինչ ես, որ նախարար նշանակվելուց հետո մտնում ես հիվանդանոց, և քեզ բժիշկները չեն ճանաչում. Պատգամավորը՝ Արսեն Թորոսյանին

analitik.am

Ահա, թե համավարակի տարածման կրիտիկական օրերին ինչով է զբաղված առողջապահության հետ ոչ մի աղերս չունեցող նախարար կոչեցյալը:

Լավ, եթե իսկապես վստահենք Նիկոլ Փաշինյանի՝ վեթթինգի (կադրերի մաքրազարդման) գաղափարին, ապա ի՞նչ գործ ունի այս անհասկանալի կերպարը կառավարությունում:

Մարդն էնքան պարապ ա, որ ֆեյսբուքյան հեգնական գրառումներ ա կատարում ու դրա համար աշխատավարձ ու պարգևատրում ա ստանում:

Ա՜յ ապիկար, էնքան ոչինչ ես, որ նախարար նշանակվելուց հետո մտնում ես հիվանդանոց, և քեզ բժիշկները չեն ճանաչում, ու դու էտքանից հետո, առանց ամաչելու, շարունակում ես զոդված մնալ քո աթոռին...

Համավարակը հելել-հասել ա ամենավտանգավոր սահմանին, մարդը ֆեյսբուքում ծաղրուծանակով ա զբաղված:

Է՜յ, ա՜յ անբան, եթե ամոթի կտոր դեռ մնացել ա մեջդ, դիմումդ գրի ու ոլորտն ազատի քո անօգուտ ներկայությունից:

Չնայած՝ կարող ա դու չես որոշում քո անելիքը...

Ուզում եմ հասկանալ էլի՝ Ինչու՞ պետք է քաղաքացին իր եկամուտներից քո նմանին կերակրի ու պարգևատրի, քո ո՞ր արժանիքի համար...

ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյան

Նույն շարքից