ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր 3 ամսվա աշխատավարձը փոխանցել է երկրի առողջապահության նախարարությանն ու սոցիալական ծառայություններին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մակինենին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Թրամփն այս տարվա առաջին եռամսյակի իր ամբողջ աշխատավարձը՝ 100 հազար դոլար, նվիրաբերել է կորոնավիրուսի դեմ պայքարում դեղամիջոցների ստեղծմանը:
«Թրամփը 2020 թվականի առաջին եռամսյակի իր աշխատավարձը նվիրաբերում է Առողջապահության նախարարությանը ևսոցիալական ծառայություններին՝ աջակցելու նոր դեղամիջոցների ստեղծման շարունակական ջանքերին՝ կորոնավիրուսը բուժելու և կանխելու համար»,-ասել է խոսնակը:
4 2 - 6Shares