Կորոնավիրուս Հասարակություն 

Թրամփը կոչ է արել անհապաղ բացել բոլոր եկեղեցիները

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլոր նահանգների իշխանություններին բացել եկեղեցիներն այցելությունների համար «հենց հիմա»: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թրամփի խոսքերով, այժմ եկեղեցիները, մզկիթներն ու երկրպագության այլ վայրերն անհրաժեշտ են: Նա նշել է, որ կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ որոշ նահանգներում իշխանությունները թույլ են տվել աշխատել ալկոհոլ վաճառող խանութներին և աբորտներ իրականացնող կլինիկաներին՝ միաժամանակ արգելելով եկեղեցի այցելությունները: Նախագահը դա անարդար է համարում:

Ըստ USA Today-ի, նախագահի աշխատակազմը նախատեսում է ուղեցույց հրապարակել ամբողջ երկրում եկեղեցիները բացելու վերաբերյալ:

Նշվում է, որ ամերիկյան շատ եկեղեցիներ սկզբում դեմ են եղել համաճարակի հետ կապված սահմանափակող միջոցներին. Դա համարվել է քաղաքացիների կրոնական ազատության իրավունքի խախտում:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից