Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Ամենավերջին սեռական բնույթի հայհոյանքներն են տվել 7 տարեկան տղայիս, կնոջս, հետո փորձել են հարվածել. Աթանեսյանը մանրամասներ է պատմում

analitik.am

 

Արդեն երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են լինում: Սկզբից ինչ-որ կենցաղային վիճակ էր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Փաստաբանը նշեց, որ ինքն ապրում է Քանաքեռի մասնավոր հատվածում, տան անմիջապես հարևանությամբ Քանաքեռի հին կինոթատրոնն է, որը հիմա ձայնագրման ստուդիա է: Այնտեղ կա փոքրիկ մանկական հրապարակ, որտեղ խաղում են բոլոր երեխաները, այդ թվում նաև իր տղաները. «Տիրոջ որդին պահանջում է, որ իմ երեխաներն այնտեղ այևս չխաղան: Նա 40 տարեկան է: Հետո ինձ պատմեցին այդ մասին: Ասացին, որ իբր ես իրանց կյանքը կերել եմ: Սակայն ես այդ անձի հետ որևէ հարաբերություն չունեմ: Ի՞նչ կյանք ուտել, նորմալ չեմ էլ ճանաչում:

Երկրորդ օրը որոշում են իմ ու այդ հիմնարկը փակող ճաղավանդակն ամբողջությամբ փակել պատնեշով: Կինս զանգահարեց, ես ասացի, որ թող անեն: Ես ասացի, որ սադրանք է: Հետո տեսնելով, որ դրան էլ ռեակցիա չկա, հայհոյում են երեխայիս, ով առաջին հարկի պատուհանից նայելիս է եղել: 7 տարեկան տղայիս հայհոյել են ամենավերջին ստոր սեռական հայհոյանքներով:

Տղայիս ցավը տանեմ, պատասխանում է: Իսկ հայհոյողները 40 տարեկան են եղել: Երբ ուզել են խփեն երեխայիս, կինս վազել է պատշգամբ: Դրանից հետո մոտ 5-6 րոպե ամենավերջին ստոր հայհոյանքներն են տվել կնոջս հասցեին:

Նրանք փակվել են տանը, որպեսզի պաշտպանվեն: Հարձակվել են, ամենավատ  բառերն ասել, հայտարարել, որ մեր տունը կքանդեն՝ նշելով իմ փաստաբան լինելը»,-ասաց նա:

«Երբ կինս զանգահարեց ինձ, ես արագ հասա տուն: Ես հասկանում էի, որ սադրանք է, պատճառ չկա: Ոչ գողական, ոչ այլ մտածող մարդիկ նման բան չեն անում: Երեխաների, տան վրա հարձակումն արդարացում չունի:

Ես ահազանգել եմ ոստիկանություն: Փառք ու պատիվ նրանց: Նրանք ինձ հետ հավասար հասան մեր տուն:

Միջադեպը մինչև այդ շարունակվում է ինձ հետ, հարձակվեցին ինձ վրա: Եթե ոստիկանների միջամտությունը չլիներ, միգուցե ես այսօր ճաղերի ետևում լինեի: Չգիտեմ, թե ինչով կավարտվեր ամեն ինչ:

Հասկանո՞ւմ եք, թե ինչ է լինում, երբ թափթփուկ ոչնչությունները հարձակվում են ընտանիքիդ, երեխաներիդ, կնոջդ վրա: Նրանցից մեկը հայտնի բառիգ է, նարկոտիկ վաճառող»,-ասաց նա:

 

Նույն շարքից