Հասարակություն Տեսանյութեր 

Հենց Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու նրա համար, որ այսօր կարող են 7-ամյա երեխայի վրա հարձակվել. Փաստաբան Տիգրան Աթանեսյան

analitik.am

 

Գոնե ինձ վրա հարձակվեին, ոչ թե երեխայիս: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ խոսելով իր տան ու ընտանիքի անդամների վրա հարձակման մասին:

«Էլ ներքև տեղ չկա: Այն, որ այս երկրում այս ամենը դարձել է հնարավոր, ես մեղադրում եմ այս իշխանություններին… իրենց փնթի բառապաշարը, ինչ են դարձրել էս երկիրը, հայհոյանքը նորմալ բան են դարձրել... փոխնախարարը ԲՈԿ ղեկավարին կանչում է «ռազբիրատի» ու սա նորմալ է համարվում:

Նրանք այդ կյանքով չապրած, գողական փողոցային կյանքը չիմացող մարդիկ են: Դա շատ դժվար կյանք է, ես շատ շփում եմ ունեցել նրանց հետ: Նրանց թվում է, որ մի տեսակ ռոմանտիկ բան կա դրա մեջ՝ «աչյոտ ուզել», «ռազբիրատ անել»: Այդ փնթի բառերը դարձել են «նորմալ գրական հայոց լեզու»: Արդեն կարելի է հայհոյել երեխային ու հարձակվել 7 տարեկան երեխայի վրա: Այ հենց Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է դրա համար: Դա հովանավորվում է իր օրոք՝ անտարբերությամբ ու իր իսկ բառապաշարով»,-ասաց Աթանեսյանը:

Փաստաբանը նաև նշեց, որ կինը դասական երգչուհի է. «Իմ հասարակական գործունեությունը բերեց այն բանին, որ նրան կառավարական համերգներին չեն հրավիրում, հատուկ ջնջում են, ասում են՝ «էս էն Աթանեսյանի կնիկն ա»: Ես էլ ասում եմ, որ դա ամենամեծ պարգևն է, որը կարող են տալ: Թքած հրավիրեք, առանց ձեզ էլ կապրենք»,-ասաց նա՝ հավելելով, որ կինը միջազգային մի շարք մրցույթների հաղթող է:

 

Նույն շարքից