Կորոնավիրուս Հասարակություն 

Երկիր մուտք գործող բոլոր ուղևորները ստանում են անհատական պաշտպանության միջոցներ

Պարետի որոշման համաձայն` ՀՀ սահմանային անցման բոլոր կետերում երկիր մուտք գործող բոլոր ուղևորները ստանում են անհատական պաշտպանության միջոցներ` նոր դիմակներ և ձեռնոցներ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից։

Տեսչական մարմնի մասնագիտական թիմերը դիմավորում են երկիր մուտք գործող յուրաքանչյուր անձի` ջերմաչափելով եւ կասկածելի ախտանշանների արտաքին զննում իրականացնելով։

Ներկայում ՀՀ ժամանող ամեն ոք ստանում է ինքնամեկուսացման ծանուցագիր ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական կետերում, ստորագրում է այն ու պարտավոր է պահպանել դրանով սահմանված կանոնները։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից