Հասարակություն 

Հակոբյանը Սերժ Թանկյանին առաջարկում է Հայաստանում գոմ գնել ու անասնապահությամբ զբաղվել

Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,

Ժողվարչապետին տրված խոստումն այնքան չկատարեցիք, որ բանը բանից անցավ: Ձեր իրականացրած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության արդյունքներն այնպիսին են, որ հիմա արդեն Հայաստանում բնակարան գնելու փոխարեն շատ հանգիստ կարող եք գոմ գնել ու անասնապահությամբ զբաղվել: Ինչպես հեղափոխության ցեխի գծով Ձեր ընկերներն են սիրում ասել՝ իրավիճակ է փոխվել:

Հավատացեք, Հայաստանում հիմա վիճակը գոմից չի տարբերվում, այստեղ գոմի օրենքներն են գործում, այն է՝ հաղթում է նա, ով ամենից բարձր ձայնով է բառաչում, դմփցնում ու հագցնում: Եվ քանի որ Դուք Հայրենիքը միայն հեռվից եք սիրում, ապա Ձեր համար կա շատ լավ տարբերակ՝ գոմ, որը գտնվում է Արաքսի ափին, որտեղից երևում է Արևմտյան Հայաստանը: Դե իսկ անասունների խնդիր հաստատ չեք ունենա, միայն թե մասնագետները պնդում են, որ ռոք երաժշտությունը կաթնատվության վրա լավ չի ազդում:

Ստիպված եք լինելու դասականի անցնել, չնայած որ խորովածի մասին երգը չորքոտանիների նյարդային համակարգը կայուն պահելու համար վատ տարբերակ չէ: Պետք է որ Ձեզ դուր գա այս առաջարկը, մտածեք...

Միհրան Հակոբյան

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից