Կորոնավիրուս Հասարակություն 

Սթափության և զգոնության կոչ՝ բոլոր սիսիանցիներին

analitik.am

ՔՊ-ական Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սթափության և զգոնության կոչ եմ անում բոլոր սիսիանցիներին.

Սիրելի սիսիանցիներ, նախնական տեղեկություններով Սիսիանում առկա է կորոնավիրուսի մի քանի տարբեր օջախներ և վարակը մեծանում է։

Խնդրում եմ բոլորիդ` եղեք հնարավորինս ուշադիր, տանից դուրս եկեք խիստ անհրաժեշտության դեպքում, կրեք դիմակ և ձեռնոց, պահպանեք սոցիալական հեռավորությունը։

Այսպես շարունակվելու դեպքում, Սիսիանը ամբողջությամբ կմեկուսացվի։

Մտածեք ձեր և ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։

Նկարը Երևանից է` Կարեն Պողոսյանի ֆեյսբուքյան էջից»։

 

 

Նույն շարքից