Կորոնավիրուս Հասարակություն 

Սա է ՆՓ-ի և պարետ ՏԱ-ի գործունեության գնահատականը. Հրանտ Բագրատյանը կորոնավիրուսի վերաբերյալ թվեր է հրապարակել

Այսօր հրապարակվեցին կորոնավիրուսի թվերը մայիսի 23-ի դրությամբ։ Դրությունը սարսափելի է։ 1 օրում 374 դեպք։ Վրաստանում՝ 2 դեպք։ Ընդհանուր դեպքերը՝ 6302, Վրաստան՝ 725, Ադրբեջան՝ 3855։ Բնակչության 100000 շնչին՝ Հայաստան 217, Վրաստան՝ 19, Ադրբեջան՝ 38, Թուրքիա՝ 183, Իրան՝ 165։ Սա է ՆՓ-ի և պարետ ՏԱ-ի գործունեության գնահատականը։

Պետական այրերի անգործությունը կ-վ-սը դարձնում է մի նոր ցեղասպանության աղբյուր։

ՀՀ-ում բուժվել է հիվանդների 46.6%-ը, Վրաստանում՝ 70.2%-ը, Ադրբեջանում՝ 62.2%-ը, Թուրքիայում՝ 75.1%-ը, Իրանում՝ 77.7%-ը։ Սա էլ ԱՆ ԱԹ-ի գործունեության գնահատականն է։

Արևմուտքի, Իրանի և Թուրքիայի համեմատ ՀՀ-ում մի փոքր ցածր է մահացության թիվը։ Դա բնորոշ է բոլոր հետխորհրդային տարածքներին։ Ասում են վակցինացիաներն են պատճառը։ Ինչպես նաև սահմանափակ թվով ծերանոցները։

Այնուամենայնիվ, վերջին շրջանում ՀՀ-ում այս թիվը ևս արագորեն աճում է։ Այսօրվա դրությամբ ունեցել ենք 77 մահ, իսկ Վրաստանն ու Ադրբեջանն իրար հետ` սոսկ 58։

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից