Տեսանյութեր Տնտեսություն 

ՊԵԿ-ը ստեղծել է Mobile ID ստորագրության հնարավորություն /Տեսանյութ/

analitik.am

 

Պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ներդրվել է mobile ID ստորագրության հնարավորություն: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից։

Բջջային հեռախոսի օգնությամբ կատարվող նույնականացման շնորհիվ կրճատվել է հաշվետվությունը ստորագրելու և հարկային մարմին ուղարկելու գործընթացը: Պարզապես անհրաժեշտ է բջջային օպերատորներից ձեռք բերել համապատասխան բջջային քարտը և դնելով հեռախոսի մեջ` ակտիվացնել ստորագրությունը:

Այս տարբերակով հնարավոր է հաշվետվությունները ստորագրել և ուղարկել ՊԵԿ ինչպես աշխատավայրից, այնպես էլ, օրինակ, արտասահմանից: Պարտադիր չէ այդ պահին ունենալ նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք:

Պահանջվում է միայն համացանցին միացված համակարգիչ և բջջային հեռախոս:

Բացի այդ, հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ մուտք գործելիս համակարգն ավտոմատ ճանաչում է հարկ վճարողին:

Ստորագրության այս տեսակի շնորհիվ ապահովվում է անձնական տվյալների և առցանց գործարքների անվտանգությունը:

Կորոնավիրուսի տարածման պայմաններում մոբայլ ID-ն (mID) հարկային մարմնի հետ էլեկտրոնային հարթակում առնչվելու ևս մեկ հնարավորություն է:

Արդեն 170-ից ավելի հարկ վճարող ՊԵԿ ուղարկված հաշվետվությունները ստորագրում են mID եղանակով:

Նախատեսվում է բջջային ստորագրություն ներդնել նաև էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգում:

Նույն շարքից