Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչ ընթացակարգեր են տեղի ունենում, եթե հանրային տրանսպորտի վարորդը չի կատարում պարետի պահանջները

Պարետի որոշմամբ սահմանված պահանջները հանրային տրանսպորտի վարորդի կողմից չկատարելու դեպքում տվյալ ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպության ղեկավարը սահմանված կարգով կարող է տուգանվել 100-300 հազար դրամի չափով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։

«Եթե այդ պահանջը խախտվել է ուղևորի կողմից, ապա տուգանքը նվազագագույն աշխատավարձի տասնապատիկի չափով է: Մեր հսկողության ընթացքում այս հինգ օրերի ընթացքում հիմնականում շեշտադրումը կատարել ենք կանխարգելիչ գործողությունների, իրազեկման աշխատանքների վրա: Վարորդներին կամ ուղևորին տուգանելը նպատակ չէ, այլ  կանխարգելիչ գործողության մի մասն է: Նշեմ, որ խախտումների դեպքում երթուղին կարող է դադարեցվել, մինչև որոշման պահանջը չի կատարվի»,-ասաց Գրիգորյանը։

ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը իր հերթին ներկայացրեց, թե ինչ ընթացակարգ է տեղի ունենում, եթե վարորդը չի պահպանում պարետի պահանջները․

«Առաջին հերթին ոստիկանության ծառայողի կողմից պահանջ է ներկայացվում շտկել խախտումը։ Ինչպես նշվեց պատասխանատվության է ենթարկվում ոչ թե տնտեսվարող սուբյեկտի մոտ գործունեություն իրականացնող վարորդը, այլ հենց տնտեսվարող սուբյեկտը։ Վարորդը պատասխանատվության է ենթարկվում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182․3 հոդվածի 2-րդ մասով, նախատեսվում է պատիժ՝ 100-ից 300 հազար դրամ։ Եթե վարորդի կողմից ոստիկանության պահանջը չկատարվի, ապա վարորդը անձնապես պատասխանատվության կենթարկվի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջի չկատարելը, որի դեպքում հնարավոր է իրականացնել վարչական ձերբակալում»։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից