Հասարակություն Միջազգային 

Սիոնիստական ռեժիմի բանտերում պահվում են 4800 պաղեստինցի գերիներ

Պաղեստինցի գերիների ու ազատամարտիկների հարցերով զբաղվող կոմիտեի փաստաթղթերի ու հետազոտությունների բաժնի ղեկավարը տեղեկացրել է, որ Սիոնիստական ռեժիմի բանտերում ներկայուսմ գտնվում են մոտ 4800 պաղեստինցի գերիներ: Այս մասին հայտնում է parstoday.com-ը։

«Դոնյայե ալ-Վաթան» թերթի փոխանցմամբ՝ Աբդոլնասեր Ֆարվանեն ասել է.«Սիոնիստական ռեժիմի բանտերում ներչկայուսմ կան 4800 պաղեստինցի գերիներ, որոնցից 170-ը երեխաներ են, իսկ 39-ը կանայք  ու տարեցներ»:

Նա հավելել է.«Գերիները պահվում են 23 բանտերում ու կալանավայրերում»:

Ֆարվանեն մտահոգություն է հայտնել կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Սիոնիստական ռեժիմի կողմից գերիների կյանքին ուշադրություն չդարձվելու, նրանց առողջապահական կանոնները չհարգվելու և բանտարկված երեխաների ու հիվանդների ազատ արձակմանը չհամաձայնելու կապակցությամբ:

Նա միջազգային հանրությանը կոչ է արել միջնորդել կորոնավիրուսից գերիներին պաշտպանելու  հարցում:

Ֆարվանեի խոսքերով.«Ավելի քան 700 գերիներ  տառապում են տարբեր հիվանդություններով: Նրանցից 300-ը տառապում են քրոնիկ հիվանդություններով, ինչպիսիք են՝ սրտանոթնային հիվանդությունը, շաքարային դիաբետը, երիկամների անբավարարությունը և ունեն անհապաղ բժշկական օգնության կարիք»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից