Հասարակություն 

Ենոքավանի ընձառյուծին անուն է շնորհվել

analitik.am

Ենոքավանում հայտնված ընձառյուծին անուն է շնորհվել՝ Ընծա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը: ««ԸՆԾԱ», անունը շնորված է: Ձայների բացարձակ առավելությամբ (130 Ընծա / 45 Լեո): Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջի հետևորդները Ենոքավանում հայտնված կովկասյան ընձառյուծին շնորհեցին ԸՆԾԱ անունը։ Շնորհավորում ենք բոլորին, քանի որ կովկասյան ընձառյուծի՝ Տավուշի մարզում հայտնվելու փաստն արդեն ինքնին հաղթանակ է բոլորիս համար»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:

Նույն շարքից