Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսով վարակվածների մոտ տարօրինակ ախտանշաններ են նկատվել

analitik.am

ԱՄՆ հիվանդանոցներ են դիմել 6 երիտասարդներ՝ խորհրդավոր բորբոքային ախտանիշերով, որոնք, բժիշկների ենթադրությամբ, կապված են կորոնավիրուսի հետ։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Sun պարբերականին։

Այդ ախտանիշները շատ նման են Կավասակիի սինդրոմի սիմպտոմներին։

Ավելի վաղ Եվրոպայում և ԱՄՆ-ում երեխաների մոտ հայտնաբերվել էր նմանատիպ ախտանիշ, որը կարող էր ի հայտ եկած լինել կորոնավիրուսի պատճառով։

Նյու Յորքի նահանգում շուրջ 100 կորոնավիրուսակիր երեխաներ ունեն Կավասակիի սինդրոմը հիշեցնող այդ ախտանիշը։

Այդպիսի պացիենտների շրջանում մահացությունը մեծ է։

ԱՀԿ ղեկավարը հայտարարել է, որ անհանգստացած է տարբեր երկրներում ԶԼՄ-ների կողմից բարձրաձայնած՝ երեխաների մոտ հայտնաբերված խորհրդավոր սինդրոմի մասին լուրերից։ Նա կարգադրել է բժիշկներին ուշադրություն դարձնել այդ խնդրին։

Նույն շարքից