Հասարակություն 

«Հայփոստը»՝ ընտանեկան, սոցիալական նպաստների, միանվագ դրամական օգնության և ավանդի փոխհատուցման վճարումների մասին

analitik.am

«Հայփոստ» ընկերությունը տեղեկացնում է, որ 22.05.2020թ-ից մինչև 31.05.2020թ ներառյալ Երևանի և Մարզային մասնաճյուղերի փոստային բաժանմունքները վճարելու են ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ, միանվագ դրամական օգնություն և ավանդի փոխհատուցում մայիս ամսվա համար:

«Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ մայիս ամսվա նպաստների վճարումներն անհրաժեշտ է իրականացնել նախկին կարգով, ըստ որի` նպաստը վճարվում է նպաստառուին վճարման ցուցակում նշված հասցե առաքելու միջոցով կամ, նպաստառուի ցանկությամբ, կարող է վճարվել փոստային բաժանմունքում՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 514 514»,-ասված է հայտարարության մեջ։

Նույն շարքից