Հասարակություն 

Այսօր կբացվի Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դուռը, այցելուները հնարավորություն կունենան մտնել տաճար

analitik.am

Երուսաղեմի պատրիարքության դիվանապետ Հովնան Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ այսօր կբացվեն Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռները:

«Սուրբ Յարութեան տաճարի Իրավատեր երեք համայնքների Հոգեւոր պետերը՝ Երուսաղեմի հայ եւ յոյն պատրիարքներն ու Սուրբ Երկրի կուստոսը, մայիսի 23-ին, ստորագրեցին յայտարարութիւն, ծանուցելով, որ կիրակի, մայիսի 24-ին, պիտի բացուի տաճարի դուռը:

Յայտարարութեան մէջ նշւում է, որ համավարակի պատճառով յատուկ միջոցառումներ պիտի իրականացուեն. տաճարի մուտքին՝ այցելուների ջերմաչափում եւ ձեռքերի ախտահանում, ինչպէս նաեւ պիտի չթոյլատրուի միաժամանակ 50-ից աւելի այցելուի մուտքը տաճար:

Նրանցից պիտի պահանջուի պահել սոցիալական հեռավորութիւն»,- գրել է Բաղդասարյանը:

Նույն շարքից