Հասարակություն 

Ինչ է կատարվում այս պահին Սյունիքում. Իրավիճակը խիստ լարված է /լուսանկարներ/

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վաղ առավոտյան  Ոստիկանության Կապանի բաժին երեք բնակչի են բերման ենթարկել: Ավելի ուշ բերման ենթարկվածներից մեկին ազատ են արձակել: Դրանից հետո համացանցում լուսանկարներ տարածվեցին, որոնցում երևում են վերջինիս մարմնի վրա բռնության հետքերը: Տեղացիները պնդում են, որ բերման ենթարկվածներին ծեծի են ենթարկել:

Այս պահին տեղում իրավիճակը խիստ լարված է: Ոստիկանական ուժերը փորձում են բերման ենթարկվածներին տեղափոխել Երևան, սակայն բնակիչները թույլ չեն տալիս դա անել: Նրանք փակել են ավտոմեքենաների ճանապարհները:

Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՄԻՊ-ը, իսկ Ոստիկանությունից հայտնում են, որ  Ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ:

 

Նույն շարքից