Հասարակություն 

Անմիջապես քրեական գործ պետք է հարուցվի. Ռուբեն Մելիքյանը՝ Քաջարանի դեպքերի մասին

analitik.am

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Քաջարանի ոստիկանությունում անազատության մեջ պահվող անձին առերևույթ խոշտանգելու փաստով ոչ թե պետք է ծառայողական քննություն իրականացվի, ոչ թե պետք է նյութերի նախապատրաստություն իրականացվի, այլ անմիջապես քրեական գործ հարուցվի՝ որպես պետության բացարձակ անհրաժեշտ (սակայն ամենևին ոչ բավարար) արձագանք։

Հայաստանյան ակտիվ հանրության տևական ջանքերի շնորհիվ տարիներ առաջ հաջողվել էր սկզբունքորեն ձերբազատվել ոստիկանությունում ծեծուջարդի արատավոր պրակտիկայից, ու հիմա, իշխող քաղաքական ուժի լիակատար պատասխանատվությամբ, այդ արատավոր պրակտիկան բոլորիս աչքի առջև վեդակենդանանում է։

Թույլ չենք տալու!!»։

Նույն շարքից