Գլխավոր Հասարակություն 

Ոստիկանական ուժեր են տեղափոխվում Կապան

analitik.am

Ոստիկանական ուժեր են տեղափոխվում Կապան: Այս մասին քիչ առաջ հայտարարեցին ակցիայի վայրում, որտեղ իրավիճակը շարունակում է գերլարված մնալ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սյունքում 3 քաղաքացի է բերման ենթարկվել: Տեղացիները պնդում են, որ նրանց ծեծի են ենթարկել ոստիկանությունում, իսկ հիմա փորձում են տեղափոխել Երևան:

Տեղի բնակիչները հավաքվել են ոստիկանության բաժնի մոտ և թույլ չեն տալիս դա անել: Նրանք պահանջում են, որպեսզի քննությունը հենց տեղում կատարվի:

Ակցիայի մասնակիցները միմյանց հորդորում են ոստիկանական գործողությունների ժամանակ սադրանքի չտրվել: Ոստիկանը մերն… կրկնում են նրանք:

Հավաքվածները նաև կասկածում են, որ այս ամենն արվում է Քաջարանի քաղաքապետին ճնշելու համար, քանի որ իրենք հեղափոխության ժամանակ չեն քայլել: Նրանք չեն պահանջվում նահանջել: Քաղաքացիները նաև իրենց գոհունակությունն են հայտնում քաղաքապետի աշխատանքի մասով:

Նույն շարքից