Հասարակություն 

Մենք չենք ուզում Ձեզ լսել․ինչո՞ւ եք եկել․ քաջարանցին՝ Հունան Պողոսյանին

analitik.am

Մենք չենք ուզում Ձեզ լսել․ինչո՞ւ եք եկել։ Ասաց քաջարանցին դիմելով հավաքված քաջարանցիների պահանջով Կապան ժամանած մարզպետ Հունան Պողոսյանին։

Քաղաքացին նաև ասաց, որ մարզպետը փոխանակ իրենց պաշտպանի՝ հորդորում է հեռանալ, մինչդեռ իրենք ոչ մի դեպքում չեն թույլ տա ձերբակալվածներին Երևան տեղափոխել։

«Ինչի՞ համար է այստեղի դատարանը, թող մեր մարզում քննվի գործը, այն դեպքում, երբ մեր մարզում էլ կարևոր գործերով քննիչ կա»,- ասացին հավաքվածները։

Քաղաքացիները նաև մարզպետի տեղակալին մեղադրեցին՝ համարելով սա քաղաքական հետապնդում է։

Նույն շարքից