Հասարակություն Պատահարներ 

Կասկադյորական ավտովթար Երևանում. բուսաբանական այգու դիմաց BMW-ն բախվել է կամրջի բետոնե եզրաքարերին և կողաշրջվել

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում, BMW մակնիշի 46 RO 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա և Ավան վարչական շրջանի տարածքում գտնվող էստակադայի վրա, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե եզրաքարերին, կոտրել մի քանիսն ու կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից