Հասարակություն Պատահարներ 

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ

Իրանում կիրակի տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 16 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Մի մարդու օգնություն է ցուցաբերվել տեղում, ևս 15-ը ուղարկվել են բուժկենտրոններ»,- ասվում է շտապ օգնության ծառայության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ բոլոր տուժածները բուժօգնությունն ստանալուց հետո արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

Բուժծառայությունից հայտնել են, որ մարդիկ վնասվածքներ են ստացել երկրաշարժից վախեցած խուճապահար փախչելիս:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ այսօր 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կոհգիլուե-Բոյերահմեդ նահանգում: Էպիկենտրոնին ամենամոտ գտնվող բնակավայրը Դողբադանն է, որից 14 կմ հեռավորությամբ էլ տեղի ունեցել երկրաշարժը: Ցնցումների խորությունը կազմել է 10 կմ:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից