Հասարակություն Մշակույթ 

«Հին Գյումրի»-ն ներկայացված է նամականիշների «Եվրոպա» ամենամյա մրցույթին

analitik.am

«Հին Գյումրի» նամականիշը ներկայացված  է  «Հնագույն փոստային երթուղիներ» թեմայով նամականիշերի «Եվրոպա» ամենամյա մրցույթին, որն արդեն մեկնարկել է:

Ինչպես տեղեկացնում են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի տեղեկատվության բաժնից, այս տարի Հայաստանը մասնակցում է փոստային նամականիշով, որտեղ պատկերված է հին Գյումրին, որն իր բազմաթիվ երթուղիներով 19-րդ դարում հանդիսանում էր Հայաստանի առաջին մշակութային և քաղաքական կենտրոնը: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

«Հին Գյումրի» նամականիշի օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է այցելել մրցույթի կայք:  Քվեարկությունն անցկացվելու է մինչև 2020 թ. սեպտեմբերի 9-ը:

Նախորդ տարի Հայաստանի ներկայացրած նամականիշը, նվիրված «Միջազգային. Եվրոպա 2019. Ազգային թռչուններ» թեմային, ճանաչվել էր լավագույնը և դրվել շրջանառության մեջ: Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (PostEurop) անդամ-երկրների «Europa» ամենամյա միջազգային համատեղ թողարկման շրջանակներում: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի նկարիչ-դիզայներ Աշխեն (Միլա) Խանձրածյանը:

«Europa» նամականիշերը միտված են Եվրոպայի փոստային օպերատորների սերտ համագործակցությանը՝ հաշվի առնելով ֆիլատելիայի խթանումը և ընդգծելով եվրոպական երկրների ընդհանուր արմատները, մշակույթը, պատմությունը և նպատակները:

Նույն շարքից