Հասարակություն 

Կապանում իրավիճակը լարված է․ Ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին հեռանալ․ ուղիղ միացում

Կապանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկանությունը պարբերաբար զգուշացնում է ցուցարարներին լքել տարածքը։ Սակայն, չնայած հորդառատ անձրևին, սյունեցիները շարունակում  են բողոքի ակցիան։

Նշենք, որ ավելի վաղ ցուցարարների մոտ եկել էր նաև մարզպետ Հունան Պողոսյանը։ Նրան չհաջողվեց ցուցարարներին համոզել ցրվել։ Ավելին, ցուցարարները չուզեցին անգամ լսել Պողոսյանի հորդորները և շարունակեցին բարձրաձայնել իրենց պահանջը՝ այն է, կալանավորվածներին մայրաքաղաք չտեղափոխելը։

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը մտնելով ոստիկանություն՝ հանդիպել է ձերբակալված բոլոր տղաներին, և դուրս գալով հայտնել, որ նրանք բոլորն էլ բռնության են ենթարկվել։

Դրանից հետո իրավիճակն էլ ավելի լարվեց։ Ձերբակալվածների հարազատները բորբոքվեցին, ոստիկանության հետ ընդհարումը կասեցրեց Փարամազյանը, որը կոչ արեց սադրանքի չենթարկվել։

Փարեմուզյանը նաև հայտարարեց, որ իրենց աջակցում են նաև ՌԴ-ում գտնվող սյունեցիները։

Հիշեցնենք, որ հավաքվածները պահանջում են, որ կալանավորվածներին չտեղափոխեն մայրաքաղաք և քննությունն իրականացվի Սյունիքում, քանի որ մտավախություն ունեն, որ այնտեղ ավելի դաժան ծեծի կենթարկեն։ Նրանք սպառնում են, որ հակառակ դեպքում ճանապարհ կփակեն, կդիմեն ծայրահեղ քայլերի։ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական ճնշումներ են, օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իր և մերձավորների բնակարաններում, դրան հաջորդել են քաջարանցիների անհիմն ձերբակալությունները՝ բռնության կիրառմամբ:

Քաջարանցիների շարքերից պարբերաբար կոչեր են հնչում «Կապան միացի՛ր»։ ինչպես նաև՝ «Ոստիկանը մերն է»։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից