Կորոնավիրուս Հասարակություն 

Երկու տարում այդպես էլ չհասկացաք, որ կառավարումը հիստերիկ լայվեր անելը չէ, այլ գլուխը կախ համակարգային աշխատանքը. Կարեն Վրթանեսյանը՝ Փաշինյանին

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը իր էջում գրում է․

«Համառորեն դիմակների դեմ պայքարող Թորոսյան Արսենի շեֆը՝ նույն ինքը դեռ 4–5 օր առաջ հանրային վայրերում առանց դիմակ ֆրֆռացող Նիկոլը, հիմա էլ կաբինետում մենակ նստել է դիմակով և լայվով գրաֆիկ ա ցույց տալիս, որը կոչված է համոզելու, որ դիմակ կրելն է ազգին փրկելու կորոնավիրուսից։

Բա հիմա ո՞նց չհայհոյեմ։ 2,5 ամիս ա ասում եմ, գրում եմ, որ դիմակ պետք ա, ձեռ են առնում, իսկ հիմա ՎՆԻԶԱՊՆԸ «պարզել են», որ դիմակները պիտի ազգին փրկեն։

Մի գաղտնիք բացեմ. ձեր պես անոռ-անգլուխ ղեկավարների պարագայում ո՛չ դիմակներն են փրկելու, ո՛չ որևէ այլ բան։

Ազգը ազատեք ձեր խայտառակ ղեկավարումից, ու դա կլինի ձեր ամենամեծ օգնությունը հայ ժողովրդին։

Համաճարակի դեմ պայքարը ՀԱՄԱԿԱՐԳ է, ոչ թե մեկ գործողություն։ Եւ թեստավորումն է, և կարանտինն է, և contact tracing-ն է, և social distancing-ն է, և հիգիենան, և հանրային մոբիլիզացիան, և նախօրոք անհրաժեշտ պաշտպանական միջոցների պաշարներ կուտակելն ԷՐ (հա, չնայած զգուշացնում էին ձեզ, բայց չարեցիք), նախօրոք ուրիշների փորձն ուսումնասիրելն ԷՐ (ոչ թե կուրորեն թխելը), ճիշտ ուղերձներ տալն ԷՐ և այլն, և այլն։

2 տարում այդպես էլ չհասկացաք, որ կառավարումը գիլաս հավաքելու և անստորագիր հոդվածներ գրելու արանքում հիստերիկ լայվեր անելը չէ, այլ գլուխը կախ համակարգային աշխատանքը։

Առավել ևս ճգնաժամային կառավարումը...»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից