Հասարակություն 

Քանի դեռ ժամանակ կա ու Երևանից Կապան ուղարկված ոստիկանական զորքերը տեղ չեն հասել՝ կանգ առեք․Մելիք-Շահնազարյան

Քանի դեռ ժամանակ կա ու Երևանից Կապան ուղարկված ոստիկանական զորքերը տեղ չեն հասել, ուզում եմ զգուշացնել Նիկոլ Փաշինյանին ու ոստիկանապետին կանգ առնել։ Գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Սխալ ուղով եք ընթանում, ժողովուրդ։ Սյունեցիների հետ այդպես չի կարելի։ Միայն ավելի վատ է լինելու։
Սյունեցիներն օրինապաշտ ժողովուրդ են։ Հետները հանգիստ խոսել է պետք։ Չխաբել։ «Լավ տղա» չխաղալ։ Ձեզ նման հարյուրներին են տեսել, ոչ ոքի առջև չեն ընկրկել։ Չփորձեք ուժի միջոցով հարց լուծել։ Չեք կարողանալու։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ տաք աշխատասենյակում նստած հեշտ է խրորխտ գրառումներ անել ու ոստիկանական զորք ուղարկել ժողովրդի դեմ։ Բայց դա հետևանքներ է ունենալու։ Ցավոտ հետևանքներ։ Նորից եմ կրկնում՝ կանգ առեք ու արդարության ճանապարհով գնացեք։
Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, չեք կարող կոտրել։ Մի էլ փորձեք»։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից