Կորոնավիրուս Հասարակություն 

Գիտնականները պնդում են, որ ձեռքերը պետք է լվանալ օրական 6-10 անգամ

 

Մեծ Բրիտանիայի լոնդոնյան համալսարանական քոլեջի գիտնականներն ապացուցել են, որ ձեռքերը հաճախ լվանալն իսկապես կապված է կորոնավիրուսով վարակվելու ավելի ցածր ռիսկի և դրա կանխարգելման հետ: Այս դեպքում ձեռքերը պետք է լվանալ օրական 6-10 անգամ: Համապատասխան ուսումնասիրության մասին հոդվածը հրապարակվել է Wellcome Open Research ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է 1633 մարդ, որոնց մեծ մասը 16 տարեկանից բարձր են եղել: Կորոնավիրուսային վարակի առկայությունը որոշվել է քթի խոռոչից ստացված քսուկներով: Կամավորները հայտնել են նաև, թե որքան հաճախ են նրանք հետևում անձնական հիգիենային:

Պարզվել է, որ ձեռքերը չափավոր լվանալը կապված է կորոնավիրուսային վարակի ռիսկի 36 տոկոս նվազման հետ: Ավելի հաճախ ձեռքերը լվանալը չի հանգեցրել ռիսկի էլ ավելի մեծ նվազման:

 

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից