Միջազգային Քաղաքականություն 

Հայտնի է համացանցում Թրամփի գրառումների հեղինակի ինքնությունը

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ միշտ չէ, որ ղեկավարում է համացանցում իր անձնական էջերը. Նա ունի հատուկ հեղինակ, ով գրառումներ է անում: Այս մասին վերջինս հայտարարել է «Full Measure»-ի եթերում լրագրող Շերիլ Ատկիսոնի հետ զրույցում:

«Ես ունեմ հիանալի մի ջենտլմեն: Դենը հրաշալի է, նա հիանալի աշխատանք է կատարում»,-ասել է Թրամփը՝ բացահայտելով համացանցում իր գրառումների հեղինակի ինքնությունը։

Խոսքը նախագահի աշխատակազմի սոցիալական ցանցերի հարցերով տնօրեն Դեն Սկավինոյի մասին է: Ըստ Սպիտակ տան ղեկավարի, նա ինքնուրույն գրառումներ է անում միայն վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան: Կեսօրից հետո նախագահը չափազանց զբաղված է լինում և անհրաժեշտության դեպքում հաղորդագրություններն ուղարկում է իր օգնականին:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից