Միջազգային Քաղաքականություն 

Ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են Բրազիլիայում, չեն կարող մուտք գործել ԱՄՆ

Ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են Բրազիլիայում, չեն կարող մուտք գործել ԱՄՆ: Համապատասխան որոշումը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Սպիտակ տունը:

Արգելքը վերաբերում է ինչպես Բրազիլիայի բնակիչներին, այնպես էլ այլ երկրների քաղաքացիներին, ովքեր նշված ժամանակահատվածում եղել են այդ երկրում:

Թրամփը նշել է, որ իր որոշումը բխում է ԱՄՆ շահերից: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Բրազիլիայի հետ ազատ առևտրահոսքը շարունակում է տնտեսական գերակայություն մնալ Վաշինգտոնի համար:

Հավելենք, որ որոշումը կայացվել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից