Հասարակություն 

Կենդանաբանական այգու սեփականատերերը սպառնացել են քնեցնել կենդանիներին սնունդի բացակայության դեպքում

analitik.am

 

Մեծ Բրիտանիայի «Borth Wild Animal Kingdom» կենդանաբանական այգու տերերը սպառնում են քնեցնել բոլոր կենդանիներին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով սնունդի բացակայության դեպքում: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Սեփականատերերը պնդել են, որ իրենց միջոցները բավարար կլինեն միայն մեկ շաբաթ կենդանիների համար սնունդ գնելու համար: Այնուհետև նրանք պատրաստվում են քնեցնել կենդանիներին, սակայն դա համարում են վերջին միջոցը: Սեփականատերերից մեկը նշել է, որ ձմեռային սեզոնից հետո նրանք մի կերպ են կարողացել կերակրել կենդանիներին, և այժմ օգնության կարիք ունեն:

Նրա խոսքերով, մեկ շաբաթվա սնունդն արժենում է երեք հազար ֆունտ: Երբ միջոցները վերջանան, նրանք ստիպված կլինեն փնտրել ուղիներ կենդանիներին տուն վերադարձնելու համար: Այնուամենայնիվ, բազմաթիվ կենդանիների դեպքում դա հնարավոր չէ, քանի որ էկզոտիկ տեսակները պահանջում են հատուկ խնամք: Բացի այդ, որոշ տեսակներ փրկվել են մաքսանենգների ձեռքից, և« Borth Wild Animal Kingdom»-ը նրանց համար իսկական ապաստան է դարձել:

 

Նույն շարքից