Միջազգային Քաղաքականություն 

Երկարատև բացակայությունից հետո Կիմ Չեն Ընը հայտնվել է

 

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընն առաջին անգամ հանրության մեջ հայտնվել է երեք շաբաթ բացակայությունից հետո: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Կիմ Չեն Ընը Կենտրոնական ռազմական կոմիտեի նիստ է անցկացրել: Հանդիպմանը քննարկվել է ազգային պաշտպանական ուժերի ուժեղացման հարցը: ԿԺԴՀ առաջնորդը բարձրացրել է նաև միջուկային պատերազմը ներքին և արտաքին քաղաքականության միջոցով զսպելու հարցը: Սակայն հանդիպման ամսաթիվը չի նշվում:

Կորեական լրատվամիջոցները հրապարակել են Հյուսիսային Կորեայի առաջնորդի լուսանկարը, ինչպես նաև մայիսի 23-ին ստորագրված հրամանները:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից