Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է

Հայաստանում վերջին մեկ օրվա ընթացքում այլ պատճառով 6 մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։ Այս մասին հայտնում են ԱՆ-ից:

31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական  պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից