ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի ֆոնին գնացել է գոլֆ խաղալու: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Խաղի ընթացքում պետության ղեկավարը խախտել է սոցիալական հեռավորության մի շարք կանոններ: Բացի խաղի մասնակիցների շրջանում դիմակների բացակայությունից, հասարակության կողմից քննադատության է արժանացել նաև այն, որ Թրամփը մարդկանց ողջունելիս սեղմել է բոլորի ձեռքը:
2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը քննադատել է Թրամփի արարքը:
«Գրեթե 100 հազար մարդ է մահացել, տասնյակ միլիոնավոր մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը, իսկ նախագահն օրն անցկացնում է գոլֆ խաղալով»,-գրել է նա սոցիալական ցանցի իր էջում:
Nearly 100,000 lives have been lost, and tens of millions are out of work.
Meanwhile, the president spent his day golfing. pic.twitter.com/H1BVNtgVjA
— Joe Biden (@JoeBiden) May 24, 2020