Հասարակություն 

Մահացել է Արևշատի համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը

 

Գնաց` բոլորին մաղթելով հաջողություն…

Մայիսի 23-ի մայրամուտը վերջինը եղավ Գոգոլ Նիկոլյանի համար:

Այդ օրն էլ, ամեն անգամվա պես,աշխատանքի ավարտից առաջ, նոր հանձնարարականներ տվեց աշխատողներին, խոսեց առաջիկա ծրագրերից, հաջորդ օրվա անելիքներից:

Առողջություն, հաջողություն ու համբերություն մաղթեց բոլորին, գյուղապետարանից դուրս եկավ ու գնաց:

Գնաց` ընդմիշտ...

Գնաց , դույզն-ինչ չկասկածելով, որ այդ օրը իր աշխատանքային գործունեության ու նաև կյանքի վերջին օրն էր:

Գնաց ` իր հետ տանելով վաստակած հարգանք ու վաստակած սեր: Տխուր լուրը, երբ լսեցին մարդիկ, բոլորի շուրթերին սառեց մեկ բառ` ԱՓՍՈՍ…Անժամանակ էր:

Գոգոլ Նիկոլյանը ծնվել է 1956թ.-ի փետրվարի 13-ին:

Սովորել է Արևշատի միջնակարգ դպրոցում:

Ավարտել է Հայկական պետական գյուղատնտեսական ինստիտուտը և իր ողջ կյանքը կապել հայրենի գյուղի հետ: 1999թ.-ից/շուրջ 21տարի/ մինչև կյանքի վերջին օրն ու ժամը եղել է Արևշատ գյուղի համայնքապետը:

Իր աշխատած տարիներին բեղմնավոր գործնեություն է ծավալել գյուղում:

Իրագործել է բազմաթիվ ծրագրեր:

Լավագույն մարդու, 3 երեխաների հոր, 8 թոռների պապիկի, աշխատանքային կոլեկտիվների/գյուղապետարան, մանկապարտեզ, բուժամբուլատորյա, երաժշտական և միջնակարգ դպրոց/ կողմից սիրված ու հարգված մարդու` Գոգոլ Նիկոլյանի հիշատակը մշտապես վառ կմնա իրեն ճանաչողների սրտերում:

Արևշատի համայնքապետարան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից