Հասարակություն 

Եթե չկոտրենք համաճարակի տարածման ընթացքը, կարող են վարակվել և մահանալ հենց ձեր՝ անձամբ ձեր հարազատները․ Ռուբինյան

 

Երեկ գրանցվել է վարակման 452 դեպք և 6 մահ։

Եթե չկոտրենք համաճարակի տարածման ընթացքը, կարող են վարակվել և մահանալ հենց ձեր՝ անձամբ ձեր հարազատները։

Պարետատան որոշումներն արագ փոփոխվում են, որովհետև այդպիսին է նոր համաճարակների դեմ պայքարի էությունը։ Դիմակների կրումը և ձեռքրի հաճախակի ախտահանումը հստակ կերպով օգնում են դիմագրավել համաճարակի տարածմանը։

Կրեք դիմակ բոլոր փակ տարածքներում, մեքենաներում, կանգառներում, այլ անձանց հետ շփվելու բոլոր դեպքերում։

Գիտեմ, որ հիմա շատերիդ մոտ կարող է ցանկություն առաջանալ պատասխանել «բա որ», «բայց ինչու», «բայց էն ժամանակ», «բա եթե» բառերով սկսվող մտքերով։

Կրեք դիմակ ցանկացած հնարավոր ու ողջամիտ դեպքում՝ առանց «բա որ»-ների։ Սա պատերազմ է համաճարակի դեմ ու հանուն հանրային առողջության։

Առողջություն բոլորիս։

Ռուբեն Ռուբինյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից