Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսը «վերադարձել» է Չինաստան

analitik.am

 

Չինաստանում, անցած օրվա ընթացքում, կրկին արձանագրվել են կորոնավիրուսով վարակվելու դեպքեր: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովին:

Երկու վարակվածները ժամանել են արտասահմանից, մեկ այլ մարդ վարակվել է հենց Չինաստանի տարածքում:

Մայիսի 22-ին երկրում առաջին անգամ համաճարակի սկսվելուց ի վեր կորոնավիրուսային վարակի որևէ դեպք չի գրանցվել:

Վերջին տվյալների համաձայն, Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 84 հազար դեպք: Ընդհանուր առմամբ, համաճարակի արդյունքում երկրում մահացել է ավելի քան 4000 մարդ:

 

Նույն շարքից