Իրավական 

ՔԿ-ն անհարկի շահարկում է Քաջարանի համայնքապետարանի և համայնքապետ Մանվել Փարամազյանի անունը. Հայտարարություն

analitik.am

 

Երեկ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում անհարկի շահարկվում էր Քաջարանի համայնքապետարանի և համայնքապետ Մանվել Փարամազյանի անունը։

Կոչ ենք անում զերծ մնալ անհարկի հայտարարություններից, կապված Քաջարանի համայնքապետարանի և համայնքապետի անվան հետ և խստորեն պահպանել անմեղության կանխավարկածը՝ որպես բացարձակ իրավունք։

Վերահաստատելով երեկվա մեր հայտարարության մեջ արտահայտված դիրքորոշումները՝ հորդորում ենք տարատեսակ ԶԼՄ-ներին և անձանց զերծ մնալ քրեական գործերի վերաբերյալ սիրողական մակարդակի վերլուծություններ անելուց։

Քաջարանի համայնքապետարան

Նույն շարքից